շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գյումրիում և Ջերմուկում համայնքի ղեկավարի պաշտոնակատարներ են նշանակվել

Գյումրիում և Ջերմուկում համայնքի ղեկավարի պաշտոնակատարներ են նշանակվել

ՀՀ վարչապետի որոշման համաձայն՝ Վահագն Արսենյանը նշանակվել է Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Վահագն Արսենյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- նշված է որոշման մեջ:

ՀՀ վարչապետիմեկ այլ ո որոշմամբ՝ Ալբերտ Մարգարյանը նշանակվել է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝ Ալբերտ Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- նշված է որոշման տեքստում:

 

  • Կիսվել: