երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Չթալանվածը պետք է հասներ գյուղացուն, գյուղացին մեն-մենակ է մնացել իր արտերի, բանկերի, վարկերի եւ խնդիրների հետ․ Էդմոն Մարուքյան

Չթալանվածը պետք է հասներ գյուղացուն, գյուղացին մեն-մենակ է մնացել իր արտերի, բանկերի, վարկերի եւ խնդիրների հետ․ Էդմոն Մարուքյան

Գյուղացին մեն-մենակ է մնացել իր արտերի, բանկերի, վարկերի եւ խնդիրների հետ: Այս մասին այսօր Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի ցորենի դաշտից ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Գյուղացիներին դիզվառելիքի եւ պարարտանյութի աջակցությունը դադարեցրել են եւ եւ գյուղացին մեն-մենակ է մնացել իր արտերի, բանկերի, վարկերի եւ խնդիրների հետ: 

Չթալանվածը պետք է հասներ գյուղացուն, որպես աջակցություն, փոխարենը եղածից էլ զրկվեցին և մնացին բանկում ունեցած վարկերի և պարտքերի հետ միայնակ:
 

Գյուղերում հանդիպումների ժամանակ մենք պարզեցինք, որ մենք ճիշտ էինք ասում, երբ որ խորհրդարանում բարձրաձայնում էինք պարարտանյութի, դիզվառելիքի` գյուղնախարարության ժամանակին եղած պետական աջակցության ծրագրի մասին: Երբ որ մենք Նիկոլ Փաշինյանին այդ հարցը տվեցինք, նա ասում էր, որ թալանել են այն ժամանակ, դրա համար այդ ծրագրերը հիմա դադարեցված են: Նա նաեւ ասաց, որ եթե դուք այդ հարցը բարձրացնում եք, դուք թալանչիներին եք պաշտպանում: Եվ հիմա մենք գյուղացիների հետ հանդիպման ընթացքում պարզեցինք, որ նախորդ տարիներին, երբ գյուղացիները պետական աջակցություն են ստացել պարարտանյութը, ավելի շատ բերք են ստացել, քան հիմա»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ գյուղացիները պնդում են, որ որքան էլ որ թալանել են, նրանց ինչ-որ բան հասել է եւ իրենք դա օգտագործել են եւ ավելի շատ բերք են ստացել, քան այս տարի են ստանում։

«Հիմա ինչ է պարզվում, որ հեղափոխություն է եղել, պետք է չթալանվեր, պետք է ամբողջ չթալանված սիլիտրան, պարարտանյութը հասներ գյուղացուն, որ ավելի շատ բերք ստանային և հիմա ընդհանրապես ծրագիրը վերացել է և գյուղացին մենակ է մնացել բանկում ունեցած վարկերի և պարտքերի հետ: Ստացվում է պետությունը գյուղացուն թողել է իր պրոբլեմների հետ միայնակ»,-ասաց նա:

Մարուքյանը հավելեց, որ իրենք առաջարկում են, որ ծրագրեըը վերականգվեն, գյուղնախարարություն լինի անպայման և Կառավարությունն առանց թալանելու աջակցի գյուղացուն: Նա նշեց, որ գյուղացիները իրենք չեն ուզում երևան տեսախցիկում, քանի որ նույն վախի մթնոլորտը պահպանված է երկրում:

«Մանիպուլյացիաներով պետական ծրարգրեր են փակվել, որ ոչ մի բան չանեն: էն ժամանակ թալանել են, դուք մի թալանեք՝ տվեք գյուղացուն»,-ասաց նա:

  • Կիսվել: