ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գվատեմալայում տեղացիները կոռուպցիայի պատճառով այրել են քաղաքապետին

Գվատեմալայում տեղացիները կոռուպցիայի պատճառով այրել են քաղաքապետին

Բնակիչները դաժան հաշվեհարդար են տեսել Քոնսեպսիոն փոքր քաղաքի ղեկավարի հետ: Զայրացած տեղացիները 43-ամյա քաղաքապետ Բազիլիո Հուրականին դուրս են հանել տանից, բենզին լցրել վրան և դաժան ծեծից հետո հրկիզել: Այդ մասին հայտնում է BBC News- ը:

Հաշվեհարդարին մասնակցած տեղացիները քաղաքական գործչի են կասկածում Լորենցո Սեկեկայի վրա հարձակումը կազմակերպելու մեջ։ Օրեր առաջ դեպքից նա քաղաքապետին մեղադրել է զեղծարարության  մեջ և պահանջել է հետաքննություն սկսել կոռուպցիայի վերաբերյալ:

Մեքենան, որում Քոնսեպսիոնի քաղաքապետն իր ընտանիքի հետ էր, արգելափակվել էր մեկ այլ մեքենայի կողմից, որից անհայտ անձը կրակ էր բացել քաղաքական գործչի վրա: Դեպքը տեղի էր ունեցել նախօրեին։

 

Արդյունքում, ստացված վերքերից մահացել են 17-ամյա դուստրը և Հուրականի 16-ամյա զարմիկը, իսկ քաղաքապետը և նրա մյուս հարազատները վնասվածքներ են ստացել: Դրանից հետո բարկացած ամբոխը հարձակվել է քաղաքապետի վրա:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները չեն կարողացել փրկել քաղաքապետին։

  • Կիսվել: