կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գրիգորյանը, Թոխատյանն ու Մկրտչյանը ռազմագերիների հարցով կդիմեն միջազգային կառույցներին. հայտարարություն

Գրիգորյանը, Թոխատյանն ու Մկրտչյանը ռազմագերիների հարցով կդիմեն միջազգային կառույցներին. հայտարարություն

Կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դերասան Հրանտ Թոխատյանի և ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ պատրաստվում են դիմել միջազգային կառույցներին՝ պահանջելով զբաղվել հայ ռազմագերիների հարցով։

Գրիգորյանը, մասնավորապես, նշել է. ՛՛Քանի որ այսօր ՀՀ-ում իշխանություն գոյություն չունի , կոչ ենք անում մեր կոլեգաներին՝ արվեստագետներին, գիտնականներին, սպորտսմեններին և ուղղակի ոչ անտարբեր մարդկանց շաբաթ օրը, նոյեմբերի 28 ին, ժամը 14.00 ին առանց քաղաքական գործիչների որպես բողոքի ակցիա հավագվենք Շարլ Ազնավուր (կինո Մոսկվա) հրապարակում։

Քանի որ Հայաստանը չունի իշխանություն, մենք ենք պահանջում բոլոր միջազգային կառուցներից՝

1. Ստիպել ադրբեջանական կողմը ազատել հայ գերիներին

2. Թույլ չտալ Հայ գերիների պատվազրկելը Բաքվի շքերթում

3. Շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին

Շաբաթ օրը ժամը 14.00 ին ԵՍ, ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆԸ , ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ լինելու ենք կինո Մոսկվայի դիմացի հրապարակում։

Ով կցանկանա միանալ մեր բողոքի ակցիային՝ կիսվեք ձեր ՖԲ էջերում»։

 

  • Կիսվել: