երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գրիգորյանը Շոլցի խորհրդականի հետ քննարկել է Ադրբեջանի հետ «խաղաղության օրակարգը»

Գրիգորյանը Շոլցի խորհրդականի հետ քննարկել է Ադրբեջանի հետ «խաղաղության օրակարգը»

Արմեն Գրիգորյանն ու Գերմանիայի կանցլերը մտքեր են փոխանակել անվտանգության ոլորտում հայ-գերմանական համագործակցության հարցերի շուրջ։

Այս մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհուրդից։

Դավոսում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Գերմանիայի միջև անվտանգության ոլորտում համագործակցելու օրակարգային հարցերի և ձևավորված երկկողմ փոխշահավետ համագործակցության հետագա խորացման հեռանկարների շուրջ:

Հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգը, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է վերջին զարգացումները:

  • Կիսվել: