երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գրիգորյանը Լիտվայի վարչապետի խորհրդականին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման արդյունքները

Գրիգորյանը Լիտվայի վարչապետի խորհրդականին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման արդյունքները

Լիտվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի վարչապետի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Գալինա Վաշչիկայտեի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
 
Զրուցակիցները բարձր են գնահատել վերջին շրջանում ակտիվացած երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք նոր եռանդ են հաղորդել Հայաստան-Լիտվա հարաբերություններին: Քննարկում է ծավալվել Հայաստան-Լիտվա երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ:
 
ԱԽ քարտուղարը ներկայացրել է ապրիլի 5-ի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման արդյունքները՝ ինչի համատեքստում տիկին Վաշչիկայտեն փոխանցել է Լիտվայի պատրաստակամությունը աջակցելու զարգացնել ինչպես Հայաստան-Լիտվա երկկողմ, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերությունները:

  • Կիսվել: