հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գրեթե չկա նման երևույթ․ Արայիկ Հարությունյանը՝ ատելության խոսքի մասին

Գրեթե չկա նման երևույթ․ Արայիկ Հարությունյանը՝ ատելության խոսքի մասին

Հայաստանում տեղի են ունեցել բազմաթիվ ընտրություններ, և մենք ունենք զրո փաստ, որ որևէ ուսումնական հաստատություն կամ ղեկավարություն ինչ-որ ձևով ներգրավված է եղել այդ գործընթացների մեջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ կրթությունը սեր, համերաշխություն է ենթադրում, սակայն այսօր «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչների խոսքերով, իրենք հայտնվում են ատելության քարոզի մեջ, և հարցին՝ արդյո՞ք մեր հասարակությունը չունի այն կրթությունը, որպեսզի չհայհոյի, չսևացնի «Ոչ» թիմի ներկայացուցիչներին, նախարարն առաջարկել է դուրս գալ փողոց և սովորական մարդկանց հետ զրուցել.

«Սակայն, նախկինում եղած անախորժ իրավիճակներից հերթական անգամ մեզ ապահովագրելու համար ԿԸՀ-ի հետ մշակել ենք մի շրջաբերական և ուղարկել ուսումնական հաստատություններ, որպեսզի մեր գործընկերներն իմանան իրենց իրավունքներն ու պարտականությունները։ Կտեսնենք, որ ոչ մի անհանդուրժողականության և ատելության մթնոլորտ չկա։ Անհանդուրժողականությունն ու ատելությունը ֆեյքերի բանակների միջև է՝ սոցիալական ցանցերում։ Չասեմ չկա, բայց գրեթե չկա նման երևույթ»,-ասել է Հարությունյանը։

  • Կիսվել: