չորեքշաբթի, սեպտեմբեր 16
16 / 9 / 2026
Լոս Անջելեսի NBC4 լրատվականի ուղղաթիռը վթարի է ենթարկվել՝ ավտոբուսի ողբերգական վթարի լուսաբանման պահին․ զոհեր կան

Լոս Անջելեսի NBC4 լրատվականի ուղղաթիռը վթարի է ենթարկվել՝ ավտոբուսի ողբերգական վթարի լուսաբանման պահին․ զոհեր կան

Լոս Անջելեսի արվարձանում լրատվական ուղղաթիռ է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով երեք մարդ զոհվել է, իսկ երկուսը՝ տեղափոխվել հիվանդանոց, հայտնում են քաղաքային հրշեջ ծառայության աշխատակիցները։
 
NBC Los Angeles-ը հաստատել է, որ ուղղաթիռը պատկանում է NewsChopper4 ստորաբաժանմանը, որը նաև աշխատում էր Telemundo 52-ում և այդ տարածքում էր՝ լուսաբանելու ավտոբուսի ողբերգական վթարը։
 
Ուղղաթիռը վթարի է ենթարկվել Չաթսվորթ թաղամասում գտնվող երկու առևտրային շենքերի միջև։
 
Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտը հայտարարել է, որ դեռևս հայտնի չէ, թե քանի մարդ է եղել ներսում, զոհերի անունները չեն հրապարակվել։
 
Լոս Անջելեսի հրշեջ ծառայության տվյալներով՝ վթարի հետևանքով հրդեհ է բռնկվել, այրվել են չորս մեքենա, երկու պահեստային տարա։ Դեպքի վայր է ուղարկվել ավելի քան 70 հրշեջ խումբ։
 
NBC4-ը հաստատել է, որ վթարվածը իր տեղական լրատվական կայանի ուղղաթիռն է։
 

  • Կիսվել: