ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Գործող համայնքապետերը կանգնում են տեղամաս տանող ճանապարհին եւ համագյուղացիներին ուղղորդում են. «Դավիթ Համբարձումյան» դաշինքի 2-րդ համար

Գործող համայնքապետերը կանգնում են տեղամաս տանող ճանապարհին եւ համագյուղացիներին ուղղորդում են. «Դավիթ Համբարձումյան» դաշինքի 2-րդ համար

Ունենք տեսաձայնագրություն, որտեղ երեւում է, որ Արգավանդ համայնքում ՔՊ-ի թեկնածու ոմն Էվիկ Ոսկանյան բնակիչների հետ կանգնում խոսում է, ինչ-որ բան է տալիս իրենց, չեմ կարող ասել ինչ, տեսագրությունում լավ չի երեւում, թող իրավապահները զբաղվեն դրանով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մասիսի ՏԻՄ ընտրություններում ՛՛Դավիթ Համբարձումյան՛՛ դաշինքի 2-րդ համար Նորայր Հակոբյանը:

Նա նշեց, որ իրենց դաշինքն արդեն երկու անգամ ահազանգել է Մասիսի ոստիկանություն՝ սկսած կուտակումներից մինչեւ ՔՊ-ի ցուցակում ընդգրկված համայնքի ղեկավարների կողմից տեղամասերում ուղղորդելու դեպքերի վերաբերյալ:

՛՛Գրեթե բոլոր համայնքներից ունենք նման ահազանգ, որ գործող համայնքապետերը կանգնում են տեղամաս տանող ճանապարհին եւ համագյուղացիներին հորդորում են, գուցե նաեւ սպառնում են, որ ընտրեն համար երկուսին: Չեմ կարծում, որ դա էական արդյունք է տալու, բայց, ամեն դեպքում, հին մեթոդներով են մեր դեմ աշխատում: Կարծում եմ՝ արդյունքի չեն հասնի: Տեղամասերում նորմալ է, ինչ անում են, դրսում են անում: Խմբակային բերում են ընտրության՛՛,-ասաց Հակոբյանը:

 

  • Կիսվել: