կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գործարկվելու են բնակավայրերի շչակները. ԱԻՆ

Գործարկվելու են բնակավայրերի շչակները. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 8-ին՝ ժամը 13:00-ին, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ջրաշեն բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժանք:

Գործարկվելու է համայնքում առկա շչակը:

Ապրիլի 8-ին՝ ժամը 12։00-ին Տավուշի մարզի Ջուջևան բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։

Գործարկվելու է բնակավայրի շչակը:

Ապրիլի 8-ին` ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Արենի համայնքի Ելփին բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։

Գործարկվելու են բնակավայրի շչակները:

ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:

  • Կիսվել: