հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գործադիրը շուրջ 482 միլիոն դրամ հատկացրեց մի շարք ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար

Գործադիրը շուրջ 482 միլիոն դրամ հատկացրեց մի շարք ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար

Կառավարությունը 482 միլիոն 302 հազար դրամ հատկացրեց Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի, Վանաձոր-Դիլիջան և Վահանավանք հատվածներում միջին նորոգման աշխատանքներ իրականացնելու համար:

«Դեռևս հունիս ամսին, առանց ֆինանսական միջոցներ նախատեսելու, հայտարարվել էին մրցույթներ, ընկերությունների հետ կնքվել են պայմանագրեր, անհրաժեշտություն է առաջացել նրանց վճարել»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Գնել Սանոսյանը նշեց, որ տարվա ընթացքում 500 կմ ավտոճանապարհ կառուցելու հանձնառությունը պահպանվում է:

  • Կիսվել: