շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանին փորձում են նորից կալանքի տանել. Աննա Գրիգորյան

Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանին փորձում են նորից կալանքի տանել. Աննա Գրիգորյան

Սեւ լճում նման իրադարձություններ են տեղի ունենում, ադրբեջանցիները ամրացել են մայսի 12-ից սկսած եւ ավելի ու ավելի են ամրանում, Գորիսի նորի ընտրված համայնքապետը շարունակում է գտնվել կալանքի տակ, այսօր փոխհամյնքապետ Մենուա Հովսեփյանին փորձում են նորից կալանքի տանել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, սյունեցի Աննա Գրիգորյանը։

«Սա ինչպե՞ս կարելի է  բացատրել, այստեղ տրամաբանություն չկա: Ես չեմ կարծում, որ սա անսպասելի որոշում էր, որովհետեւ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր խոսքում ասում է՝ մենք դրա մասին նախապես իմացել ենք եւ համապատասխան աշխտանքներ ենք իրականացրել: Ես փակ նիստում հարց եմ հղել, թե այդ շինարարական աշխատանքներն ինչ կարող են լինել:Սահմանապահ զորքի ղեկավարն ասաց՝ ես ունեմ իմ պատկերացումները, բայց չեմ կարող կարծիք հայտնել նախապես: Սա նշանակում է, որ առանց հիմքի ընդունում ենք իրենց սահմանագծումը: Եթե դու մաքսագետ ես դնում, նշանակում է՝ ընդունում ես, որ դա է քո սահմանը»,-ասաց նա:

  • Կիսվել: