չորեքշաբթի, հունիս 29
29 / 6 / 2022
Գնել Սանոսյանը ծանոթացել է Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին

Գնել Սանոսյանը ծանոթացել է Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին

Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մարզպետ Ահարոն Սահակյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, ճանապարհաշինարարների ուղեկցությամբ ծանոթացել է  Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին։

Նախարարը դիտարկել է նաև նույն հատվածում կառուցված  ջրահեռացման նոր համակարգերը, որտեղ խնդիրներ են հայտնաբերվել։

Սանոսյանը զրուցել է շինարարների հետ, տեղում քննարկվել են խնդրի լուծման տարբերակներ, տրվել են համապատասխան ցուցումներ։

  • Կիսվել: