չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Համոզված եմ՝ կօգնեն նորանշանակ մարզպետին». Սանոսյանը Լոռու մարզպետի աշխատակազմին

«Համոզված եմ՝ կօգնեն նորանշանակ մարզպետին». Սանոսյանը Լոռու մարզպետի աշխատակազմին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արամ Ղազարյանին։ 
 
Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Արամ Խաչատրյանին՝ մարզում կատարած աշխատանքի համար։ Նախարարը նշել է, որ Խաչատրյանն արել է հնարավոր ամեն ինչ՝ մարզի և մարզպետարանի ենթակա կառույցների խնդիրները լուծելու համար։
 
Նախարար Սանոսյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետ Արամ Ղազարյանին՝ կարևոր և պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ։ Նախարարը շեշտել է՝ Արամ Ղազարյանը երկար տարիներ աշխատելով թե՛ Լոռու և թե՛ այլ մարզերում՝ քաջածանոթ է մարզային և համայնքային խնդիրներին։ Սանոսյանը համոզմունք է հայտնել, որ մարզպետարանի աշխատակազմն ու մյուս գործընկերները կօգնեն նորանշանակ մարզպետին աշխատանքն ավելի արդյունավետ իրականացնելու համար։
 
Հնարավոր է սա 4 մարդ and տեքստ նկարն է
 
Իր հերթին նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել աշխատակազմին՝ երեք տարիների արդյունավետ համագործակցության համար։
 
Արամ Խաչատրյանը նաև շնորհավորել է նորանշանակ մարզպետ Արամ Ղազարյանին՝ մաղթելով արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք։
 
Հնարավոր է սա 3 people նկարն է
 
Արամ Ղազարյանն էլ շնորհակալություն է հայտնել վստահության համար․ «Մեծ պատասխանատվություն է հարազատ մարզում պաշտոն ստանձնելը։ Համատեղ, բոլորիդ աջակցությամբ, թիմային աշխատանքով գնալու ենք առաջ, լուծելու ենք առկա խնդիրները՝ նպաստելով մարզի զարգացմանը»,- ընդգծել է նորանշանակ մարզպետը։

  • Կիսվել: