հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գիտենք, թե ինչու են թվերն աճում. Փաշինյան

Գիտենք, թե ինչու են թվերն աճում. Փաշինյան

Մեր օրական թիվը հարյուրից ավել է եղել, ինչը նշանակում է, որ լոքդաունի պայմաններում են այդ վարակումները տեղի ունեցել, որովհետև մենք ունենք ինկուբացիոն շրջան՝ 7-14 օր: Այս մասին պարետատն նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչախետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք գիտենք, թե ինչու են թվերն աճում՝ լոքդաունի իրավիճակից հրաժավել ենք մի պայմանով, երբ մեր օրական թիվն ավել է եղել 100-ից:

Մենք արձագանքել ենք դա մի պայմանում, երբ իմացել ենք, որ ապրիլին երկրում փակվել է 72 հազար աշխատատեղ: Ես այսօր նայել եմ, որ հենց այսօր Իսրայելում ճիշտ նույն իրավիճակն է, ինչ՝ Հայաստանում»:

Փաշինյանի խոսքերով, Իսրայելում լոքդաունից հրաժարվել են օրական 200 դեպք ունենալու պայմաններում, իսկ այսօր օրական ունենում են 100-ից ավել դեպք. «Մյուս կողմից կան երկրներ, որոնք մտածել են, որ զրոյացնեն դեպքերը հետո վերադառնան լիարժեք տնտեսական կյանքին:

Կան երկրներ, որոնք զրոյին մոտիկ թվեր ունեն, բայց դեռ չեն վերադարձել լիարժեք տնտեսական կյանքին: Կան երկրներ, օրինակ Իսպանիան, որը հայտարարում էր տուրիստական սեզոնը բացելու մասին, սակայն հիմա հրաժարվել են դրանից:

Մենք պետք է կարողանանք այս ամեն ինչը նայել հավասարակշռվածության մեջ: Մեզ համար խնդիրը եղել է այն, որ կարողանանք մեր բոլոր քաղաքացիներին սպասարկել: Լոքդաունի ընթացքում մենք եռապատկեցինք մեր առողջապահական հնարավորությունները»:

Փաշինյանը նշեց, որ ապրիլի վերջին ակնհայտ եղավ, որ լոքդաունը չեն կարողանում պահել.

«Եղանակը փոխվում է, մարդիկ սկսում են սովորել կորոնավիրուս երևույթին, հարևանների փոխադարձ այցելություններ են լինում և այլն:

Վերջին 1,5 ամսվա մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ կորոնավիրուսը հիմնականում բաժանվում է բակերում, շենքերում: Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքներն ամփոփելու համար դեռ վաղ է:

Իմ արձանագրումը հետևյալն է, եթե ելնենք իրողությունից, որ մինչև այս տարվա վերջ պատվաստանյութը հասանելի չի լինելու, մեծ է հավանականությունը, որ բոլոր երկրները շատ մոտ արդյունքներ կունենան հիվանդացության ու  մահացության առումով»:

  • Կիսվել: