ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ղարաբաղյան երկրորդ պատերազմը մեր ընդհանուր փառահեղ պատմությունն է. Ալիևը՝ Էրդողանին

Ղարաբաղյան երկրորդ պատերազմը մեր ընդհանուր փառահեղ պատմությունն է. Ալիևը՝ Էրդողանին

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևն այսօր հանդիպում են ունեցել Թուրքիայում, որտեղ Ալիևը մասնակցել է Ռիզե-Արտվին նոր օդանավակայանի բացմանը:

Կողմերը մտքեր են փոխանակել հետկոնֆլիկտային շրջանի, Ադրբեջանի և Հայաստանի, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման հարցերի շուրջ, տեղեկացնում է APA-ն

Ալիևն իր ելույթում ասել է, որ լավ ու վատ պահերին Թուրքիան ու Ադրբեջանը միշտ միասին են, և ղարաբաղյան երկրորդ պատերազմը դա ցույց տվեց ամբողջ աշխարհին։

՛՛Պատերազմի առաջին ժամերից մինչև վերջին օրը իմ եղբայրը մեզ հետ էր, եղբայրական թուրք ժողովուրդը մեզ հետ էր։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը մեր ընդհանուր փառահեղ պատմությունն է, մենք վերջ տվեցինք 30-ամյա օկուպացիային։ Պատերազմի հենց առաջին օրը հարգելի նախագահի, իմ եղբոր՝ նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքերը, որ Ադրբեջանը միայնակ չէ, Թուրքիան Ադրբեջանի հետ է՝ լուրջ ազդանշան էին շատերի համար։ Մինչև պատերազմի վերջին րոպեները, քանի դեռ Շուշիում չէր բարձրացվել Ադրբեջանի դրոշը, Թուրքիան մեզ աջակցում էր, մեր հենարանն էր։ Ադրբեջանական ժողովուրդը երբեք չի մոռանա այդ եղբայրությունը՛՛,-ասել է Ալիևը:

 

  • Կիսվել: