հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գևորգ Գորգիսյանը պատասխանել է Արսեն Թորոսյանին

Գևորգ Գորգիսյանը պատասխանել է Արսեն Թորոսյանին

ՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է  Արսեն Թորոսյանին՝ հիշեցնելով, որ երբ նախարարը կոչ էր անում չդնել դիմակ, ինքն ԱԺ նիստին մասնակցում էր դիմակով։

«Ուզում եմ հիշեցնել պարոն Արսեն Թորոսյանին, որ երբ ինքը կոչ էր անում չդնել դիմակ, ես ԱԺ նիստին մասնակցում էի դիմակով։ Իսկ վերնագրեր կարդալուց բացի, կարելի է նաև ամբողջական նյութը դիտել, նոր եզրակացություն անել կամ առավել ևս, գնահատականներ տալ»,-գրել է նա:

Հիշեցնենք՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղադրելով Գորգիսյանի հարցազրույներից մեկը կես կատակ-կես լուրջ գրել էր, թե հաջորդիվ պարոն Գորգիսյանը կխոսի 5G աշտարակներով չիպավորելու, սոդայով քաղցկեղ բուժելու և հարթ երկրագնդի տեսությունների (Flat Earth) մասին։

  • Կիսվել: