երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Գերմանիայում կորոնավիրուսի «հարավաֆրիկյան» շտամ է հայտնաբերվել

Գերմանիայում կորոնավիրուսի «հարավաֆրիկյան» շտամ է հայտնաբերվել

2020 թվականի դեկտեմբերի կեսին Հարավաֆրիկյան Հանրապետությունում կորոնավիրուսի նոր շտամով հիվանդացության դեպք է հայտնաբերվել Գերմանիայում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային հողերի սոցիալական քաղաքականության և ինտեգրման նախարարությանը հղումով:

Նշվում է՝ վիրուսը հայտնաբերել են ընտանիքի մոտ, որը դեկտեմբերի 13-ին Բադեն-Վյուրտեմբերգ էր ժամանել ՀԱՀ-ից: Ընտանիքի բոլոր անդամները կարանտինի մեջ էին: Ժամանելուց հետո 5 օր անց նրանց թեստավորել էին, բայց թեստը բացասական պատասխան էր ցույց տվել: Մի քանի օր անց միայն նրանց մոտ զարգացել են հիվանդության թեթև ախտանշաններ:

Ընտանիքի անդամներից մեկի երկրորդ թեստը, որը առաջինն էր հիվանդացել, ուղարկել են լաբորատորիա, որը հաստատել է հարավաֆրիկյան շտամով վարակվելու դեպքը: Ներկայումս կորոնավիրուսը հայտնաբերվել է 6 մարդու մոտ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, կորոնավիրուսի նոր մուտացիան ՀԱՀ-ում հայտնաբերել էին 2020 թվականի դեկտեմբերի կեսին: Նախկինում երկրում անհայտ SARS-CoV-2 վիրուսի տարատեսակն անվանել էին 501.V2:

Նշենք՝ այս շտամը տարբերվում է կորոնավիրուսի մուտացիայից, որը հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում, որն այժմ տարածում է գտել նաև այլ երկրներում:

  • Կիսվել: