հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Գերմանիայում դիտվում է դիզելային վառելիքի ամենակտրուկ գնաճը ԵՄ երկրների շրջանում

Գերմանիայում դիտվում է դիզելային վառելիքի ամենակտրուկ գնաճը ԵՄ երկրների շրջանում

ԵՄ երկրների տարածքում դիզելի գների ամենակտրուկ աճն արձանագրվել է Գերմանիայում, Շվեդիայում եւ Լատվիայում: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:

 
Նշվում է, որ վերջին երկու ամսում այդ երկրներում դիզելը թանկացել է 38 ցենտով՝ 1,66 եվրոյից հասնելով 2,04-ի՝ մեկ լիտրի համար: Այս մասին մայիսի 8-ին գրել է Funke մեդիախումբը: Ֆրանսիայում դիզելային վառելիքի մեկ լիտրը թանկացել է 17 ցենտով, Իտալիայում՝ 5:
Հունվարի 3-ից մինչեւ ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում դիզելային վառելիքի գները Գերմանիայում ավելացել են 47 ցենտով մեկ լիտրի համար:
 
Նման տվյալներ են նշվում Եվրահանձնաժողովին ներկայացված պատասխանում, որը կազմել էր Գերմանիայի Դաշնային վիճակագրական գերատեսչությունը համապատասխան հարցման դիմաց:

  • Կիսվել: