կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գերմանիայի լավագույն բիզնես դպրոցը՝ Հայաստանում. համատեղ կրթական ծրագիր Մատենայի հետ

Գերմանիայի լավագույն բիզնես դպրոցը՝ Հայաստանում. համատեղ կրթական ծրագիր Մատենայի հետ

«Financial Times» հեղինակավոր պարբերականի վարկանիշավորմամբ Գերմանիայի լավագույն բիզնես դպրոցը՝ «ESMT Berlin»-ը, Հայաստանում հիմնադրված «Մատենա» միջազգային դպրոցի հետ համատեղ կրթական ծրագիր կիրականացնի բիզնես ոլորտի առաջնորդների և կառավարիչների համար։ Այս մասին հայտնեցին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից:

«ESMT Berlin-Matena» միջազգային ծրագրի մեկնարկը կտրվի այս տարվա աշնանը, որին կկարողանան մասնակցել կառավարման և առաջնորդության կրթությամբ հետաքրքրվողները՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից:

«Առաջատար կրթական հաստատությունների հետ համագործակցելով՝ Մատենան հասանելի է դարձնում համաշխարհային կարգի բիզնես կրթությունը Հայաստանում: Մեր երկիրը կարող է և պետք է դառնա տարածաշրջանում լավագույն ուղղությունը՝ միջազգային բարձրակարգ կրթությամբ հետաքրքրվողների համար», - նշում է «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը:

Մատենան արդեն իրականացնում է միջազգային մի շարք կրթական ծրագրեր Հայաստանում՝ շարունակաբար ընդլայնելով առաջատար գործընկերների և փորձագետների ցանցը:

  • Կիսվել: