հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Գերմանիան ողջունում է Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները եւ կոչ է անում պահպանել հրադադարը

Գերմանիան ողջունում է Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները եւ կոչ է անում պահպանել հրադադարը

Գերմանիան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը: Այս մասին ասված Է Գերմանիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է tass.ru-ն:

"Դաշնային կառավարությունը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հումանիտար զինադադարի վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ կոչ է անում երկու կողմերին հարգել հրադադարը եւ խուսափել հետագա զոհերից", - նշել են ԱԳՆ-ում:

  • Կիսվել: