շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գերմանացի բժիշկների առաքելությունը Հայաստանում կտևի մինչև հուլիսի 24-ը (լուսանկարներ)

Գերմանացի բժիշկների առաքելությունը Հայաստանում կտևի մինչև հուլիսի 24-ը (լուսանկարներ)

Հուլիսի 13-ին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային համագործակցության և փոխօգնության շրջանակներում հատուկ ինքնաթիռով Գերմանիայից Հայաստան ժամանեց բժիշկներից և առողջապահության ոլորտի մասնագետներից կազմված առաքելությունը, որի աշխատանքները կտևեն մինչև հուլիսի 24-ը:

Image may contain: 1 person, standing and outdoor

Առաքելության իրականացումը կազմակերպվել է Գերմանիայի դաշնային կառավարության կողմից՝ գերմանական «ISAR» միջազգային որոնողական և փրկարար կազմակերպության, «Caritas International» կազմակերպության, Ռոբերտ Կոխ ինստիտուտի և ԱՀԿ հետ համատեղ: Ծրագիրն իրականացվում է ԵՄ «Team Europe» փաթեթի շրջանակներում:

Image may contain: one or more people, people standing and outdoor

Բուժանձնակազմին և մասնագետներին օդանավակայանում դիմավորեցին ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը:

Image may contain: one or more people, suit and outdoor

  • Կիսվել: