հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գերիների հարցը Մոսկվայի հետ քննարկվում է կոնստրուկտիվ ձևաչափով. փոխվարչապետ

Գերիների հարցը Մոսկվայի հետ քննարկվում է կոնստրուկտիվ ձևաչափով. փոխվարչապետ

Մոսկվայի հետ, այդ թվում՝ գերիների հարցը, քննարկվում է կոնստրուկտիվ ձևաչափով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Դիտարկմանը՝ գերիների, տրանսպորտային ապաշրջափակման հարցը բարձրացրե՞լ է արդյոք պաշտոնական Երևանը՝ որպես Ադրբեջանի մասնակցությանը համաձայնություն տալու նախապայման, փոխվարչապետը պատասխանեց, որ քննարկվում են բոլոր բաղադրիչները՝ ճշգրտելով, որ դա վետո չէ, այլ համաձայնեցնելու կամ չհամաձայնեցնելու խնդիր է, իսկ համաձայնեցնելու խնդիրը ունի ֆորմալ գործընթաց, որը մոտ օրերս կավարտվի:

«Այս գործընթացը ենթադրում է համաձայնեցնել այլ երկրի՝ նիստին մասնակցելու հարցը, որը որևէ բովանդակային գործընթաց չի ենթադրում, ուղղակի գալու է ամսաթիվը, և մենք ասենք՝ այո կամ ոչ: Ինչ վերաբերում է նախապայմաններ դնել կամ չդնելուն, նախապայմաններ դնելու համար պետք է հայտնեք՝ ո՞ւմ առջև դնել: Ես կարծում եմ՝ Մոսկվայի հետ, այդ թվում՝ գերիների հարցը, քննարկվում է կոնստրուկտիվ ձևաչափով, և, հուսով եմ՝ լուծումներ կլինեն»,- ասաց Գրիգորյանը:

  • Կիսվել: