չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել․ Վահրամ Պողոսյանը հերքում է Սեյրան Օհանյանի վիրավորվելու մասին լուրը

Գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել․ Վահրամ Պողոսյանը հերքում է Սեյրան Օհանյանի վիրավորվելու մասին լուրը

Ադրբեջանական քարոզչամեքենան այս անգամ հերթական կեղծիքն է տարածում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի մասին, թե իբր վերջինս վիրավորվել է: Այս մասին իր գրառման մեջ նշել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

"Իհարկե, թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու, համոզված եմ, դեռ էլի կստանա, որովհետև նա ողջ և առողջ է ու լիարժեք կատարում է իրեն վստահված պարտականությունները",- գրել է նա:

  • Կիսվել: