երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Գեղարքունիքում «07»-ով բախվել է ավտոտեխսպասարկման կայանի պատին, 56-ամյա վարորդը մահացել է

Գեղարքունիքում «07»-ով բախվել է ավտոտեխսպասարկման կայանի պատին, 56-ամյա վարորդը մահացել է

Մայիսի 12-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմանում Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ 56-ամյա Ռոբերտ Մ․-ն, իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և բախվել ավտոտեխսպասարկման կայանի պատին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Ռոբերտ Մ․-ն տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 56-ամյա Ֆրիդա Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։

Հրշեջ փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, և ժամանած Վարդենիսի բժշկական կենտրոնի բժիշկները արձանագրել են նրա մահը։ 

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։ 

  • Կիսվել: