հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզում ժամը 17-ի դրությամբ քվեարկել  է ընտրողների 36,18 տոկոսը

Գեղարքունիքի մարզում ժամը 17-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 36,18 տոկոսը

Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սեւան, Գավառ, Վարդենիս խոշորացված համայնքների ղեկավարների դեկտեմբերի 5-ին կայացող ընտրությանը ժամը 17-ի դրությամբ մասնակցել են 56 հազար 936 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 36,18 տոկոսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 19,20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, ժամը 17-ի դրությամբ Մարտունի խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցել են 19 հազար 503 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 32,20 տոկոսը: Գավառ խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել են 15 812 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 37,49 տոկոսը, Սեւան խոշորացված համայնքում՝ 10 108 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 32,73 տոկոսը, Վարդենիս խոշորացված համայնքում՝ 11 513 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 42,32 տոկոսը:

Ընտրություններն անցնում են առանց խախտումների կամ լուրջ միջադեպերի:

  • Կիսվել: