կիրակի, հուլիս 19
19 / 7 / 2026
Գեղարքունիքի մարզպետն այցելել է զինվորական հոսպիտալ

Գեղարքունիքի մարզպետն այցելել է զինվորական հոսպիտալ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը երեկ այցելել է զինվորական հոսպիտալ, զրուցել  Արցախյան պատերազմում մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների հետ: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան գրառումից։

«Տղաներին քաջալերեցի, շուտափույթ ապաքինում մաղթեցի և շնորհակալություն հայտնեցի հայրենիքի սահմանների պաշտպանության դիրքերում արիություն ցուցաբերելու համար:

Առանձնազրույց ունեցա նաև հոսպիտալի բուժանձնակազմի հետ՝ ճշգրտելու վիրավոր զինծառայողների համար ցուցաբերվող բուժօգնության ընթացքում ի հայտ եկած խնդիրները»,- գրել է նա։

 

  • Կիսվել: