չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Գախարիայի կուսակցությունը Սամցխե-Ջավախքի բոլոր քաղաքներում թեկնածուներ կառաջադրի

Գախարիայի կուսակցությունը Սամցխե-Ջավախքի բոլոր քաղաքներում թեկնածուներ կառաջադրի

Հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին «Հանուն Վրաստանի» կուսակցությունը, Սամցխե-Ջավախքի բոլոր քաղաքներում կունենա քաղաքապետի և մեծամասնական պատգամավորների թեկնածուներ: Ըստ կուսակցության տարածաշրջանային համակարգող Լևան Թաթոշվիլի, մինչև օգոստոսի վերջ Գախարիան անձամբ Սամցխե-Ջավախքում բնակչությանը կներկայացնի թեկնածուներին, գրում է jnews.ge-ն:

«Չնայած ահաբեկումներին և ճնշումներին, մենք Սամցխե-Ջավախքի բոլոր քաղաքապետարաններում կունենանք թեկնածուներ, ինչպես նաև մեծամասնական թեկնածուներ: Մենք այս օրերին գրասենյակներ կբացենք, Գիորգի Գախարիան ինքը կգա և կներկայացնի թեկնածուներին», – Sknews-ի հետ զրույցում ասել է «Հանուն Վրաստանի» կուսացկության տարածաշրջանային համակարգող Լևան Թաթոշվիլին:

 

  • Կիսվել: