ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով

Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով։
 
Այս առնչությամբ նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում)))

Առողջություն բոլոր վարակակիրներին:

Աստված պահապան մեզ բոլորիս»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա ասել էր, որ կորոնավիրուսը «բարի մարդկանց» չի դիպչում։
 
Նշենք, ավելի վաղ հայտնի է դարձել Ծառուկյան-կրտսերի վարակվածության մասին: Կորոնավիրուսը չի «խնայել» նաև ԲՀԿ խմբակցության մեծ մասին։

  • Կիսվել: