ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գաղտնազերծել են Նաիրա Զոհրաբյանի և Գևորգ Պերոսյանի աձնական հեռախոսային զանգերը. պատգամավոր

Գաղտնազերծել են Նաիրա Զոհրաբյանի և Գևորգ Պերոսյանի աձնական հեռախոսային զանգերը. պատգամավոր

ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ գաղտնազերծել են ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Գևորգ Պերոսյանի աձնական հեռախոսային զանգերը: 

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հետաքրքիր է` ինչով է մտածում իշխանության տեղեկատվական ճակատը,երբ ամեն օր անդադար կազմակերպում է տարատեսակ տեղեկատվական գրոհներ ընդդիմախոսների և,իհարկե, հիմնականում մեր հանդեպ։

Այսօր կրկին փորձ արվեց մեզ հարվածել նենգ և ստոր ձևաչափով, գաղտնազերծել են մեր պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Գևորգ Պերոսյանի աձնական հեռախոսային զանգերը։Պարզ է ,որ երկուսի դեպքում զանգերը միտումնավոր սադրիչ բնույթ են կրում և ձայնագրությունների "սլիվը" ցույց տվեց ,որ կոնտեքստից կտրված մտքերը ներկայացվում են մարդկանց ( իմիջիայլոց` տիկին Զոհրաբյանը դիմել է իրավապահ մարմիներին գաղտնալսման հարցով)։

Այս սլիվներն այնքան ստոր են, որ նույնիսկ մեկնաբանելու տեղ չկա: Տղանե՛ր և աղջիկնե՛ր, ախր ձեզ ո՞նց բացատրենք ,որ այսպիսի էժանագին քայլերով դուք ավելի եք մարդկանց հիասթափեցնում։ Ընդդիմախոսների և մասնավորապես մեր դեմ պայքարելու փոխարեն ներդրե՛ք ձեր եռանդը կորոնավիրուսի դեմ պայքարի մեջ, մարդկանց այս իրավիճակից փրկելու մեջ ,դուք չեք հասկանում, որ ուղղակի տանուլ եք տալիս ամեն ինչ և բոլոր բնագավառներում։
ՀԳ
Այստեղ են ասել...Բայց ի՞նչ պինդ ճակատ ունի իշխանության տեղեկատվական քաղաքականության համար պատասխանատու «ճակատը»՛՛:

 

  • Կիսվել: