ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ֆրանսիայի Նանսի քաղաքի հայ համայնքը ցույց է կազմակերպել

Ֆրանսիայի Նանսի քաղաքի հայ համայնքը ցույց է կազմակերպել

Ֆրանսիայի Նանսի քաղաքի հայ համայնքը ցույց է կազմակերպել Ադրբեջանի և Թուրքիայի հրահրած ագրեսիայի դեմ:

Նոտղը Դամ դը լուղդ եկեղեցում զոհվածների հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել: Ցույցի մասնակիցները «Ալիև՝ ահաբեկիչ» վանկարկումներով շարժվել են Մագինեո հրապարակ, որտեղ ելույթներ են ունեցել հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև ֆրանսիացի քաղաքական գործիչներ:

Հայ համայնքի ներկայացուցիչներն այսօր առավոտյան փակել են Ֆրանսիա-Բելգիա, Լյուքսեմբուրգ ճանապարհը՝ պահանջելով միջազգային հանրությունից սանձել Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան::

 

  • Կիսվել: