երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ֆրանսիայի դեսպանը պատասխանել է Շարմազանովի գրառմանը

Ֆրանսիայի դեսպանը պատասխանել է Շարմազանովի գրառմանը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին արձագանքել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի գրառմանը, ով նշել էր, որ  Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին։

«Պարո՛ն էդուարդ Շարմազանով, Հայաստանի հանրապետական կուսակցության գերագույն մարմնի անդամ․

Պարո՛ն, Ձեր գրառումից դատելով, ես քննադատել եմ վերջերս հեռուստատեսությամբ վարչապետի արած հայտարարությունը։ Ի գիտություն Ձեզ, բարեկամ երկրի կառավարության ղեկավարի հետ որևէ դիտարկմամբ կիսվելու պարագայում, Ֆրանսիայի դեսպանն ուղղակիորեն դիմում է վերջինիս։

Հրապարակումը, որին, ըստ Ձեզ, հղում էր կատարվում, ընդամենը վերահաստատում է այն սկզբունքը, որ միջազգայնորեն ճանաչված միակ իրողությունները նրանք են, որոնք ամրագրված են իրավունքով։ Ֆրանսիան, ինչպես գիտեք, լիովին հանձնառու է աջակցելու արդար և կայուն խաղաղության հասնելու վարչապետի խիզախ ջանքերին։ Ֆրանսիան և Հայաստանը պառակտելու փորձը, ինչը Դուք անում եք, չի ծառայում ո՛չ Հայաստանի շահերին, ո՛չ խաղաղության գործընթացին»,-գրել է նա։

 

  • Կիսվել: