երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
Ֆրանսիան և ՌԴ-ն պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը ԼՂ- ում իրադրության կայունացման նպատակով

Ֆրանսիան և ՌԴ-ն պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը ԼՂ- ում իրադրության կայունացման նպատակով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ֆրանսիայի գործընկերոջ՝ Ժան-Իվ Լե Դրիանի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը:

Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
 
«Կողմերը հայտնել են ընդհանուր տրամադրվածություն՝ շարունակելու աշխատանքը Լեռնային Ղարաբաղում իրադրության կայունացման ուղղությամբ, նախ և առաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
 
Նյու Յորքում կայացած հանդիպմանը արտգործնախարարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել իրադրությանը Աֆղանստանում և  Լիբիայում:

  • Կիսվել: