շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ֆրանսիացի խորհրդարանականը հայ-ադրբեջանական սահմանին սրացումների հարցով դիմել է Մակրոնին

Ֆրանսիացի խորհրդարանականը հայ-ադրբեջանական սահմանին սրացումների հարցով դիմել է Մակրոնին

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն գրությամբ դիմել է նախագահ Էմանուել Մակրոնին: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԼՂ հակամարտության հետևանքով բախումներ սկսվելուց հետո դիմել եմ հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին: Ես դատապարտում եմ Թուրքիայի անվերապահ աջակցությունն Ադրբեջանի նախագահին, որը սպառնում է կովկասյան տարածաշրջանում խաղաղությանը: 

Ես և իմ գործընկերները, որ միացել էին իմ հայտարարությանը, խնդրում ենք Ֆրանսիային ու Եվրոպական միությանը՝ վերահաստատել հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու հրատապ անհրաժեշտությունը»,- գրել է նա:

  • Կիսվել: