Ֆրանսիացի և հայ ժողովուրդներն ընդմիշտ կապված են. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր թվիթերյան էջում գրառում է արել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին:
Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, որը մենք երբեք չենք մոռանա:
Մենք միշտ պայքարելու ենք ժխտողականության, ատելության և բռնության դեմ: Ֆրանսիացի և հայ ժողովուրդները ընդմիշտ կապված են՛՛: