ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Ֆիթչը» և «Մուդիզը» բարձրացրել են Հայաստանի սուվերեն վարկանիշը․ Փաշինյան

«Ֆիթչը» և «Մուդիզը» բարձրացրել են Հայաստանի սուվերեն վարկանիշը․ Փաշինյան

Միջազգային վարկանիշային գործակալությունները արձանագրված տնտեսական ցուցանիշների և վարվող ոլորտային քաղաքականությունների գնահատման արդյունքում բարձրացրել են Հայաստանի սուվերեն վարկանիշը։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ներկայացրեց այդ գնահատումները․

«Ֆիթչը» Հայաստանի սուվերեն վարկանիշը բարձրացրել է «BB-» մակարդակի,

«Մուդիզը» Հայաստանի սուվերեն վարկանիշը բարձրացրել է «Ba3» մակարդակի։

Նա նաև տեղեկացրեց, որ բանկային համակարգի ակտիվները տարեսկզբից աճել են 16.9%-ով կամ 842 միլիարդ դրամով, տրամադրված վարկերի ծավալը՝ 16.4%-ով կամ 482 միլիարդ դրամով, ներգրավված ավանդների ծավալը՝ 19.3%-ով կամ 527 միլիարդ դրամով:

  • Կիսվել: