երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Եվս մի քանի տոկոս բարձրացավ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը. Արսենյանը` Ռուսաստանի 1-ին ալիքի հաղորդման մասին

Եվս մի քանի տոկոս բարձրացավ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը. Արսենյանը` Ռուսաստանի 1-ին ալիքի հաղորդման մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը դիտել է ռուսական առաջին ալիքով երեկ եթեր հեռարձակված հաղորդումը, որում սուր քննադատության է ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հաղորդմանը մասնակցել են ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանն ու քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:

«Այն կարծիքին եմ, որ, առանց մի դրամ ծախսելու, մենք ևս մի քանի տոկոս ավելացրեցինք մեր երկրի ղեկավարի վարկանիշը: Այդ մարդիկ բարձրացրեցին Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արսենյանը:

Նա կարծում է, որ հաղորդման մեջ տեղ են գտել մանիպուլյացիաներ:

«Հաղորդումը նայելուց զգացմունքները միանշանակ չէին, իմ լսելուց ու դիտելուց քաղաքական կամ կիսաքաղաքական, շոու բառն էլ չի գնում է, իրանք իրականացնում էին ավելի շատ «երդվյալ ատենակալների» մոդել, որ դատարանում նստում են ու ամեն մեկը իր կարծիքն ա ասում մեղադրյալի վերաբերյալ:

Հետո Հայաստանից ցուցմունք տվողներ գնացին, ովքեր որ ասենք Հայաստանի և հայկական ազգանունով տարօրինակ գործիչներ են, որոնք որոշեցին, որ պիտի գնան և ոչ մասնագետ ատենակալների մոտ ցուցմունք տան, որպեսզի մի հատ էլ դատավճիռ կայացնեն, բայց հերթական անգամ ռուսական հեռուստատեսության քարոզչությունը, որը պետք է սպասարկեր ուրիշ նպատակ, լրիվ այլ արդյունք ունեցավ:

Ես այն կարծիքին եմ, որ խոսքի ազատությունը  դա խոսքի ազատություն է: Որովհետև եթերազրկման պրոցեսը կարող է տևի անվերջ», - ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը:

 

  • Կիսվել: