շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եվս մեկ դրական նորություն պատվաստանյութի ստեղծումից (տեսանյութ)

Եվս մեկ դրական նորություն պատվաստանյութի ստեղծումից (տեսանյութ)

Գերմանական BioNTech և ամերիկյան Pfizer ընկերությունների մշակած COVID-19 պատվաստանյութը լավատեսություն է ներշնչում, քանի որ դրա փորձարկումը մարդկանց վրա դրական արդյուքներ է գրանցել, գրում է "Ամերիկայի ձայնը

17 այլ պատվաստանյութերի հետ մեկտեղ այս ընկերությունների պատվաստանյութը դեռևս փորձարկման փուլում է: Պատվաստանյութի ստեղծումը դիտարկվում է որպես կարևոր միջոց կորոնավիրուսի համավարակը դադարեցնելու համար:

Հիվանդությունը խլել է ավելի քան կես միլիոն մարդկանց կյանք: Ընդհանուր հիվանդների թիվն անցել է 10,5 միլիոնը:

BioNTech և Pfizer պատվաստանյութն ամենախոստումնալիցների շարքում է: Փորձարկումներին մասնակցում է ավելի քան 30 հազար առողջ մարդ: Հաջորդ փուլը հավանաբար կմեկնարկի հուլիսի վերջին:

Հաստատման պարագայում ընկերությունը կարող է մինչև այս տարվա վերջ տրամադրել 100 միլիոն դեղամիջոց, իսկ 2021 թվականին՝ 1.2 միլիարդ դեղամիջոց Գերմանիայում և ԱՄՆ-ում:

Դեռևս հայտնի չեն BioNTech-ի երեք այլ հավանական պատվաստանյութերի փորձարկումների մասին արդյունքները:

  • Կիսվել: