կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եվս 18 հերոս զինծառայող կամ նրաց ընտանիքները փոխհատուցում են ստացել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից

Եվս 18 հերոս զինծառայող կամ նրաց ընտանիքները փոխհատուցում են ստացել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 18 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։  

Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4678 է, հատուցումների գումարը կազմում է ավելի քան 109 միլիոն ԱՄՆ դոլար։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ bit.ly/38p9RIN։ 

ԶԱՀ-ը մասնավոր կառույց է, որը ստեղծվել է 2017 թվականին ապրիլյան քառօրյայից հետո հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

ԶԱՀ-ի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրաբերություններից, որոնք ստանում ենք աշխարհասփյուռ հայությունից։

Մինչև օրս ԶԱՀ-ը հավաքագրել է 64 միլիարդ ՀՀ դրամ, որից 53 միլիարդը՝ պարտադիր վճարների տեսքով և 11 միլիարդը՝ նվիրաբերությունների տեսքով աշխարհի ավելի քան 70 երկրներից։

  • Կիսվել: