շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Եվրոպայի խորհուրդը կօգտագործի բոլոր հասանելի հնարավորությունները՝ բարձրաձայնելու Արցախի խաղաղ բնակչության իրավունքների խախտմանը վերաբերող հարցերը

Եվրոպայի խորհուրդը կօգտագործի բոլոր հասանելի հնարավորությունները՝ բարձրաձայնելու Արցախի խաղաղ բնակչության իրավունքների խախտմանը վերաբերող հարցերը

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը և Եվրախորհուրդը շարունակում են ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում վերջին հակամարտության հետ կապված զարգացումներին և կշարունակեն օգտագործել բոլոր հասանելի հնարավորությունները՝ բարձրացնելու մարդու իրավունքների և հակամարտության հետ կապված հումանիտար թեմաների վերաբերյալ հարցեր՝ ներառյալ իմ նամակագրության մեջ բարձրացված հրատապ խնդիրները:

Նման պատասխան է ստացել ԵԽ-ի Գլխավոր քարտուղարությունից ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը` ի պատասխան իր նամակի, որում մասնավորապես պատմել է, թե ինչպես են ս.թ. մարտ ամսվա ընթացքում Ադրբեջանի կողմից գազամատակարարման դադարեցման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում գոյատևէլ արցախցիները կլիմայական եղանակային խիստը անբարենպաստ պայմաններում (-5°C, -6°C), այդ ընթացքում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և խաղաղ բնակչության նկատմամբ սադրանքների մասին ։

«Փաստահավաք առաքելությամբ Արցախում գտնվելու ընթացքում հենց այնտեղից՝ ականատեսի աչքերով խնդրել էի միջազգային մեր գործընկերներին դատապարտել Ադրբեջանի հանցավոր վարքագիծը, ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի պաշտպանվեն Արցախի խաղաղ բնակչության հիմնարար իրավունքները»,- գրել է պատգամավորը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: