շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Եվրոպայի 100 հայկական կազմակերպությունները ԵԱՀԿ-ից պահանջում են վերանայել եռակողմ համաձայնագիրը

Եվրոպայի 100 հայկական կազմակերպությունները ԵԱՀԿ-ից պահանջում են վերանայել եռակողմ համաձայնագիրը

Եվրոպայի հարյուր հայկական կազմակերպություններ դիմել են ԵԱՀԿ-ին՝ պահանջելով նոր բանակցություններ անցկացնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ և վերանայել ԼՂ-ում ռազմական գործողությունների լիակատար դադարի մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև: Հայտարարությունը տարածել է Ավստրիայում Հայկական Առաքելական եկեղեցու թեմը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Հայտարարության մեջ ասված է. ՛՛Մենք՝ եվրոպական հայկական կազմակերպությունները, կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին վերսկսել հակամարտության կարգավորման գործընթացը՝ վերանայելով ընթացիկ հայտարարությունը, որը ստորագրվել է առանց երեք համանախագահ երկրներից երկուսի՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցության:
 
Այդ փաստաթուղթը, որը պարտադրվել է հայերին, ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի արդյունք չէ, որը միջազգային մանդատ ունի կարգավիճակի վերանայման և Արցախի հետ կապված անվտանգության հարցերի  կարգավորման համար:
 
Հայտարարությունը ծայրահեղ անհավասարակշիռ պայմաններ է ներկայացնում, չի ապահովում Արցախի ժողովրդի անվտանգությունը և հիմք է ստեղծում մոտ ապագայում բռնության սրման համար՛՛:
 

  • Կիսվել: