շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եվրասիական տնտեսական հանձնաժողովում գնահատել են Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնումը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում գնահատել են Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնումը

2021 թվականի մարտի 1-ից ուժի մեջ մտած Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համար:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան։

«Մենք հանձնաժողովում ավելի շուտ տեսնում ենք նոր հնարավորություններ և Հայաստանի, և ընդհանուր առմամբ Միության համար այդ համաձայնագրի իրականացումից։ Կցանկանայի, որ ԵԱՏՄ-ԵՄ ուղու վրա հարաբերությունները կառուցվեին տնտեսական պրագմատիզմի և իրավահավասարության սկզբունքների հիման վրա՝ ի շահ մեր պետությունների, նրանց քաղաքացիների և բիզնեսի», - ասել է նա։

ԵՏՀ Կոլեգիայի նախագահի օգնականը նշել է, որ երրորդ երկրների, այլ ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների կառուցումն ու պայմանավորվածությունների ձեռքբերումը պատկանում է ինքնիշխան պետությունների ազգային իրավասությանը:


«Հայաստանը մեզ համար առաջին հերթին Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Ելնում ենք նրանից, որ ԵԱՏՄ-ի մասին պայմանագրում և այլ նորմատիվ փաստաթղթերում նախատեսված բոլոր պարտավորությունները մեր անդամ պետությունների համար հիմնարար են», - ասել է Մալկինան։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: