երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եվրահանձնաժողովը «ցանկանում է լաց լինել Երևանի հետ, բայց առևտուր անել Բաքվի հետ»․ Սիլվեն Տեսոնի հոդվածը Le Figaro-ում

Եվրահանձնաժողովը «ցանկանում է լաց լինել Երևանի հետ, բայց առևտուր անել Բաքվի հետ»․ Սիլվեն Տեսոնի հոդվածը Le Figaro-ում

Ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսոնը քննադատել է Հարավային Կովկասի երկրների նկատմամբ Եվրահանձնաժողովի քաղաքականությունը և նշել, որ ԵՄ բարձրագույն մարմինը «ցանկանում է լաց լինել Երևանի հետ, բայց առևտուր անել Բաքվի հետ», գրում է Le Figaro-ն:

«Եվրոպայի երկակի դիսկուրսը լրացնում է հայկական ողբերգությունը։ Եվրահանձնաժողովը ցանկանում է մի փոքր լաց լինել Երևանի հետ, բայց շարունակում է մեծ ծավալներով առևտուր անել Բաքվի հետ՝ չհամաձայնվելով, որ մեկի հետ պայմանագիր կնքելը մյուսի մահապատիժն է։

«Դուք չեք կարող միաժամանակ գտնվել Տաթևի վանքում և Բաքվի առևտրաարդյունաբերական պալատում: Անհրաժեշտ է ընտրություն կատարել», - հայտարարել է Թեսոնը։

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում Հայաստանի իշխանությունների առաջարկած «առեւտրի խաչմերուկի» հայեցակարգը եւ Թուրքիայի հետ առեւտուրը վերսկսելու պատրաստակամությունը հիշեցնում են դանակով համաձայնության գալու ոչխարների ցանկությունը․ «Երեւանը, համոզված լինելով տնտեսության գերակայության մեջ, «մրցակիցներ» է անվանում նրանց, որոնք կոչ են անում գետնի վրա ցանկացած հայկական ներկայության լիակատար ոչնչացման», - ընդգծել է գրողը:

Երևանում Թեսոնը հանդիպել է նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ, ով հայտարարել է, որ այս փուլում արցախցիների վերադարձը հայրենիք անիրատեսական է․

«Մեր ժողովուրդների միջև տոտալ թշնամանք է տիրում։ Անհրաժեշտ է ամրապնդել ինքնիշխան Հայաստանի սահմանները, քանի որ ադրբեջանցիները շարունակելու են ագրեսիան»,- ասել է Շահրամանյանը։

Թեսոնը ողջունել է հետագայում ևս Երևանին աջակցելու Փարիզի պատրաստակամությունը, սակայն ընդգծել է, որ դրանից Բաքվի և Անկարայի մարտավարությունը չի փոխվի: Ֆրանսիացին պատմել է Հայաստանի Սյունիքի մարզ կատարած իր ճանապարհորդության մասին և հիշեցրել, որ «Սյունիքը Էրդողանի համար վերջին պակասն է՝ ի մի բերելու թուրքական իր մեծ գլուխկոտրուկը»:

«Ադրբեջանն ու Թուրքիան միջանցք են պահանջում»,- պարզաբանել է Թեսոնը,- հենց որ Ֆրանսիայի առաջնորդն ասում է՝ այլևս երբեք, թուրքն ասում է՝ սկսենք նորից, իսկ հայը մտածում է՝ նրանք կվերադառնան», – եզրափակել է հեղինակը:

  • Կիսվել: