ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եթե ընդդիմությունը գնա խորհրդարան, ապա գնալու է բացառապես ժողովրդի ձևավորած օրակարգով. Սաղաթելյան

Եթե ընդդիմությունը գնա խորհրդարան, ապա գնալու է բացառապես ժողովրդի ձևավորած օրակարգով. Սաղաթելյան

Եթե ընդդիմությունը գնա խորհրդարան, ապա գնալու է բացառապես իր այն օրակարգով, որը ձևավորել է մեր ժողովորդը՝ դուք, այս հրապարակում։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ՛՛Դիադրություն՛՛ շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով առաջիկա անելիքներին և սեպտեմբեր ամսին խորհրդարան վերադառնալու և իշխանությունների հետ աշխատելու մասին խոսակցություններին․

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այդ օրակարգը հստակ է՝ Նիկոլի հեռացում, Հայաստանին և Արցախին ուղղված սպառնալիքների դեմ պայքար, կենսական հարցերի լուծման նախաձեռնություններ։

ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակը մանդատներից զրկելու շանտաժով չի կարող մեզ ներքաշել իր հայրենադավ և ապազգային դավադրության մեջ։ ՔՊ-ական ուսապարկերն իրենց ծոծրակները կտեսնեն, բայց մեզ իրենց կեղծ օրակարգով միևնույն նիստերի դահլիճում չեն տեսնի։ Ավելի պարզ ասած՝ հայ ժողովուրդը, ցավոք, այլևս չունի միասնական կամարտահայտման այլ հարթակ, քան այս փողոցն է ու այս հրապարակը՛;:

Սաղաթելյանը հավելեց, որ իրենց պայքարը շարունակվում է, պետք է վերադասավորվել, մոբիլիզացնել ուժերը, մղվել տևական պայքարի և գնալ հաղթանակի հետևից։

 

  • Կիսվել: