հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եթե  ունենայինք ազգային ավիափոխադրող, այս իրավիճակում պետությունը լուրջ գումարներ էր կորցնելու․ Տաթևիկ Ռևազյան

Եթե ունենայինք ազգային ավիափոխադրող, այս իրավիճակում պետությունը լուրջ գումարներ էր կորցնելու․ Տաթևիկ Ռևազյան

Երբ ավիաընկերությունները կորոնավիրուսի հետևանքով առաջացած խնդիրներից հետո պատրաստ լինեն չվերթները վերականգնել, քաղավիացիան կաջակցի որ դա ավելի արագ արվի։ Այս մասին  Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

Նա նաև ասաց, որ չնայած  ՀՀ-ում գրանցված ընկերությունների՝ դեպի ԵՄ չվերթներն արգելափակող որոշմանը, մեր քաղավիացիան շանս ունի դեպի Եվրոպա կրկին չվերթներ իրականացնելու։

«Բայց մենք պարտավոր ենք մեր խնդիրները լուծել, պարտավոր ենք նոր մտածելակերպով աշխատել, մի քիչ թողնել էս ընկերական միջավայրը, բոլոր հարցերը բանավոր լուծելու սովորությունը»,-ասաց նա և հայտնեց, որ ավիաընկերությունների, այդ թվում՝ լոուքոսթերների հետ մշտական կապի մեջ են, և երբ կորոնավիրուսի հետևանքով առաջացած խնդիրներից հետո պատրաստ լինեն չվերթները վերականգնել, քաղավիացիան կաջակցի, որ դա արագ արվի:

Խոսելով ազգային ավիափոխադրող ուենալու մասին Ռևազյանն ասաց․ «Անհրաժեշտ է, որ մենք ունենանք տեղական փոխադրողներ, այսինքն՝ էդ կոչումը որևէ ձևով չի փոխում իրավիճակը մեր պետության համար: Եթե մենք ունենայինք ազգային ավիափոխադրող, որը ֆինասվորված կլիներ պետության կողմից, այս իրավիճակում պետությունը լուրջ գումարներ էր կորցնելու: Իսկ հիմա ավելի սահմանափակ է կորուստը»։

  • Կիսվել: