չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Վերջապես ճիշտ նշանակում․ Հակոբ Ճաղարյանը՝ Քաղավիացիայի կոմիտեյի նոր նախագահի մասին

Վերջապես ճիշտ նշանակում․ Հակոբ Ճաղարյանը՝ Քաղավիացիայի կոմիտեյի նոր նախագահի մասին

Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ՔԱԿ նախագահի պաշտոնում Միհրան Խաչատրյանին նշանակելու որոշումը ճիշտ է համարում։ Նման գնահատական նա հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում ու մի քանի նկատառում ներկայացրել։

«Վերջապես ճիշտ նշանակում։

Միհրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեյի նախագահ։

Միհրան Խաչատրյանին գիտեմ վաղուց, 1983 թվականից:

Միշտ եղել է գրագետ մասնագետ, և պահանջկոտ հրամանատար: Ոչ միայն օդանավի, այլ ադմինստրատիվ  պաշտոններին`  առավել:

Վստահեցնում  եմ, որ ամբողջությամբ տիրապետում է քաղաքացիական ավիացիայի ոլորտային կարգավորումներին, և կարող է կարգավորել իր նախորդի «ձեռքբերումների» հետևանքով ստեղծված իրավիճակը:

Պարտքս եմ համարում նաև տեղեկացնել, որ ցանկացած ոլորտ, իսկ քաղավիացիայի պես բազմաճյուղ ոլորտը հատկապես, մի դերասանի թատրոն չի:

Մի հոգին նույնիսկ իր մաքսիմումի բազմակին ներդնելով, ի վիճակի չի միայնակ շտկել էս իրավիճակը:

Էդ պատճառով կնշեմ 2 շատ կարևոր երևույթի մասին`

1. Նա իր գործողություններում պետք է ունենա բացարձակ ազատություն, և ոչ մի կողմից չպիտի խոչընդոտվի:

2. գիտեմ, որ պ-ն Խաչատրյանն ավիացիայի նվիրյալ է, և նույնիսկ առանց աշխատավարձի պատրաատ է օրնիբուն աշխատել:

Բայց առանց թիմի աշխատելը հնարավոր չի: Իսկ ստեղծել երիտասարդ, հեռանկարային մասնագետների թիմ, և, առավել ևս, նրանց պահել հանրային ծառայողի աշխատավարձով,  հնարավոր չի:

Այդ իսկ պատճառով նրա իրավասության տակ պիտի լինի խրախուսանքի համակարգ:

Վստահեցնում եմ, որ կխրախուսվի միայն լավ աշխատանքը, այլ ոչ բոլորը և գրաֆիկով:

Ու վերջում`
Կոչ եմ անում, ու խնդրում բոլոր ավիատորներին, որ համախմբվել Միրան Միրանիչի շուրջը:

Ոնց որ համախմբվեցիք, որ փորձենք մեր աշխատանքով խուսափենք 2020-ի Փետրվարին կայանալիք աուդիտի արդյունքում «սև ցուցակում» հայտնվելուց:

Էն ժամանակ մեզ նպատակաուղղված թույլ չտվեցին դա անել:
Հիմա արդեն նույնիսկ իրենց ստեղծածը աշխատեցնելու համար Հայաստանը պիտի սահմանափակումներից ազատվի»։

  • Կիսվել: