Եթե Թուրքիան նպատակադրվել է Ադրբեջանում ռազմակայան ունենալ, չի բացառվում, որ սահմանին լարվածություն մտցնեն. փորձագետ
Թուրքիան մեկնարկել է Ադրբեջանում ռազմակայաններ տեղադրելու քարոզչության մեկնարկը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
՛՛Բաքվում Թուրքիայի դեսպանատան առջև հավաքվել են մարդիկ, և պահանջում Թուրքիայից, որ զորքերը չհանի Ադրբեջանից։ «Թուրքական բանակ մնա» վանկարկումով, ակցիայի մասնակիցները, ովքեր հիմնականում կանայք են, կոչ են անում Թուրքիային , որ զորքերը, որոնք Ադրբեջանում զորավարժությունների շրջանակներում , մնան և չգնան։
Հատկանշական է, որ այս ակցիան անցել է առանց ոստիկանության կողմից որևէ արգելքի, նույնիսկ մի քանի ոստիկան է եղել , ովքեր պարզապես պահել են ձևական կողմը։ Սա շեշտում եմ նրա համար, որ առավել պարզ լինի ակցիայի ինքնաբուխ չլինելը։
Եթե Թուրքիան նպատակ ունիադրվել է Ադրբեջանում ռազմակայան ունենալ, չի բացառվում, որ սահմանին լարվածություն մտցնեն. փորձագետ


