չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Եթե Սերժ Սարգսյանը գտնում է, որ ես իր ընկերն եմ, ուրեմն՝ մեծ գոհունակությամբ ասում եմ՝ այո. Յոլյան

Եթե Սերժ Սարգսյանը գտնում է, որ ես իր ընկերն եմ, ուրեմն՝ մեծ գոհունակությամբ ասում եմ՝ այո. Յոլյան

Եթե Սերժ Սարգսյանը գտնում է, որ ես իր ընկերն եմ, ուրեմն մեծ գոհունակությամբ ասում եմ այո, նայած ընկեր ասելու տակ դուք ինչ եք տեսնում: Այսպես պատասխանեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հարցին, հետո էլ տեղից արձագանքին, թե արդյո՞ք նա եղել է Սերժ Սարգսյանի ընկերը, քանի որ 2013 թվականին  եղել է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալներից մեկը: Վաղարշակ Հակոբյանը թվարկել է նաեւ իր ունեցած այլ  տեղեկություններ՝ Յոլյանը եղել է Սարգսյանի շախմատի ընկերը, բլոտում նրա զուգընկերը եւ այլն:

Յոլյանը, մասնավորապես, ասաց. «Ձեր հարցը քաղաքական էր, իսկ մեր օրենքում գրված է, որ քաղաքական գործերով չզբաղվեմ։ Շախմատ նրա հետ երբեւիցե չեմ խաղացել, բլոտ նույնպես չեմ խաղացել։ 2006-ից Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալն եմ։

Ինձ հաճախ են հարցնում իմ ու Սերժ Սարգսյանի հարաբերությունների մասին, ես միշտ ասում եմ, որ հարաբերությունները անկախ իրավիճակից և ընկերությունը, քավոր, սանիկությունը և նման հարաբերությունները չպետք է փոխվեն: Ես այդ բանին չեմ արժանացել, որ ասեմ, եղել եմ իր ընկերը»:

Նա անդրադարձավ նաեւ նախընտրական շտաբի պետի տեղակալ լինելուն եւ ասաց, որ անկախ Հայաստանում երբեք կուսակցական չի եղել,  2013-ին ընդգրկված է եղել շտաբի  աշխատանքներում, սակայն ընտրություններին, ընտրական տեղամասային գործունեությանը չի մասնակցել:

Նա հավելեց նաեւ, որ Հակոբյանը խեղաթյուրում է իր ասածները: «Եթե Սերժ Սարգսյանը գտնում է, որ ես իր ընկերն եմ, ուրեմն մեծ գոհունակությամբ ասում եմ՝ այո»,-ասաց Յոլյանը:

 

  • Կիսվել: