ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եթե Ռուսաստանի քաղաքականությունը չլիներ այսպիսին, միգուցե մենք տեսնեինք Ստեփանակերտի գրոհ կամ թուրքական ներխուժում Գյումրիի կողմից․ Մարկեդոնով

Եթե Ռուսաստանի քաղաքականությունը չլիներ այսպիսին, միգուցե մենք տեսնեինք Ստեփանակերտի գրոհ կամ թուրքական ներխուժում Գյումրիի կողմից․ Մարկեդոնով

«Ռուսաստանը երբեք չի դիտարկել, որ պետք է պաշտպանի շրջանները»,-այս մասին «Խոսենք ապագայից» հատուկ շարքի շրջանակներում ընթացող տեսաքննարկման ընթացքում ասաց Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (MGIMO) առաջատար հետազոտող, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը, գրում է 168.am-ը:

Արձագանքելով դիտարկմանը, թե Ռուսաստանը«վատ խաղ» է խաղում, Կովկասյան ուղղությամբ Ռուսաստանը կարո՞ղ է ճնշման դիմակայել առանց Հայաստանի, Մարկեդոնովն ասաց, որ չգիտի, թե որն է լավ ու վատ խաղը, նման չափանիշներ չկան։ Նա հստակեցրեց, որ յուրաքանչյուր պետություն ունի իր շահերը , որոնք ուսումնասիրում է և բացի դրանից կան իրողություններ և հնարավորություններ, յուրաքանչյուր երկիր իր քաղաքականությունը մշակում է ելնելով դրանից։

«Եթե Ռուսաստանի քաղաքականությունը չլիներ այսպիսին, միգուցե մենք տեսնեինք Ստեփանակերտի գրոհ,չգիտես ինչու Ադրբեջանը դա չարեց կամ թուրքական ներխուժում Գյումրիի կողմից, որը տեղի չի ունեցել։ Կարելի է գուշակել, թե ինչու դա տեղի չի ունեցել։ Քաղաքականությունը հնարավորի արվեստ է»,-ասաց Մարկեդոնովը, շարունակելով, որ ռուսական դիրքորոշումը Ղարաբաղի ուղղությամբ որևէ մեկի համար գաղտնիք չի եղել։ Նրա խոսքով, Ռուսաստանը Ղարաբաղը դիտարկել էՀայաստանից առանձին, որպես վիճահարույց հատված և շրջանները չեն դիտարկվել, որ Մոսկվան պետք է պաշտպանի։ «Սրանից պետք է ելնել Ռուսաստանի դիրքորոշումը գնահատելիս։ Ոչ թե այնպես, ինչպես մենք կցանկանայինք, այլ այնպես, ինչպես կա»,-ասաց վերլուծաբանը։

Քննարկման վարող, հայտնի լրագրող Մարկ Գրիգորյանն արձանգանքեց՝ ասելով, որ ՀՀ բոլոր նախկին նախագահները քննարկել են շրջանները հանձնելու հարցը, դա հստակ է եղել, սակայն քննարկվել է, թե ինչի դիմաց հանձնվեն այդ շրջանները և այն, որ դա հայ հասարակությունը չի նկատել ներհայաստանյան խնդիր է, ոչ թե ռեալ քաղաքականության, դիվանագիտության, Մակեդոնովը համաձայնեց ասելով, որ ներքաղաքական դաշտում դա բանակցելու թեման օգտագործել են բոլորը միմյանց դեմ։ «Իսկ Ռուսաստանը մի քանի տախտակների վրա է խաղում»,-ասաց նա, շարունակելով, որ Ռուսաստանն ունի իր պարտավորութունները, իր խաղային տախտակները ինչպես ներսում, այնպես էլ դրսում։

Սերգեյ Մարկեդոնովն ասաց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը ծանր բան էր, կամ դրանից առաջ եղել էր հոկտեմբերյան առաջարկը, որում Շուշին հանձնելու մասին խոսք չկար, ուստի խոսակցությունները թե Ռուսաստանը վատն է, Հայաստանը վատն է, ամենալավ խոսակցությունը չէ։ «Ռուսաստանի համար կարևոր է և Հայաստանը, և Ադրբեջանը, կարևոր էր նաև Վրաստանը, եթե Վրաստանը սեփական երկիրը սեփական ձեռքերով չվերածեր պայքարի ՆԱՏՕ-ի և Ռուսատսանի միջև»,-ասաց նա։

Նրա խոսքով, Ռուսաստանի նկատմամբ անկասկած ճնշում կա, հենց այսօր դա ցուցադրվեց, բայց դա այլ հարց է և Ռուսատսանը բնականաբար անելու է ամեն ինչ, որպեսզի իր շահերը հաշվի առնվեն։

 

  • Կիսվել: