Եվրոպական խաղաղության հիմնադրամից կրկին օգտվելու ՀՀ-ի որոշման շուրջ քննարկումները շարունակվում են. ԱԳՆ
Եվրոպական խաղաղության հիմնադրամից կրկին օգտվելու Հայաստանի որոշման շուրջ քննարկումները շարունակվում են։ Այս մասին այսօր «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստերում հայտարարել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «2024 թվականին Հայաստանը կարողացավ օգտվել Եվրոպական Միության «Եվրոպական խաղաղության հիմնադրամից»՝ ստանալով 10 միլիոն եվրո աջակցություն: Ներկայում քննարկումներ են ընթանում նմանատիպ լուծման շուրջ, բայց 2025 թվականի համար: Կարևոր է ընդգծել, որ Հայաստանը, որպես շահառու պետություն, արդեն իսկ ներառված է 2026 թվականի նախնական ծրագրերում»: